ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախնական տվյալներով՝ 13-ամյա տղան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)>>
Բացատրություն է տվել երեխայի ընկերներից մեկը։ Խաղի ընթացքում երեխան փորձել է անցնել ճաղերի միջով, գրում է
tert.am–ը։
Նշվում է նաև, որ 13-ամյա տղան պարապել է կարատե սպորտաձևով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննություն է տարվում երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ -0-