ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Ինչպես նշվում է պետության ղեկավարի կայքում, Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ։ Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը` արտաքին գործերի նախարար։
Սուրեն Կարայանը նշանակվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Վարդան Արամյանը` ֆինանսների նախարար, Վահան Մարտիրոսյանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Աշոտ Մանուկյանը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Իգնատի Առաքելյանը` գյուղատնտեսության նախարար, Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար, Հրանուշ Հակոբյանը` սփյուռքի նախարար։
Այսպիսով, ներկայում թափուր են մնում առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության գործերի, տարածքային կառավարման և զարգացման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների պաշտոնները։
Պետության ղեկավարը մայիսի 18–ին ընդունել է կառավարության հրաժարականը։ Նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում