Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից

24.05.2017, 19:31
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
 Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը: Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

Ինչպես հաղոդում է armbanks.am–ը, նա նշեց, որ քննարկվում է ազգային արժույթի թղթադրամներից պլաստիկ կամ հիբրիդային տարբերակների անցնելու հնարավորությունը:

«Նոր թղթադրամները երկու առավելություն ունեն. նրանց պաշտպանության մակարդակը զգալի բարձր է, քան թղթադրամներինը, ինչպես նաև դրանք առավել երկարակյաց են», - ասաց Աբրահամյանը:

ՀԱՐՑՈւՄ. Արդյո՞ք կարելի է ձեզ ֆինանսապես գրագետ մարդ անվանել>>

Նա նաև նշեց, որ նման դրամանիշերի ներդրման նախադեպ աշխարհում արդեն կա, օրինակ, մի շարք եվրոպական երկրներ արդեն օգտագործում են փողերի նոր տարբերակը, մասնավորապես, հիբրիդային արժույթը:

Մասնագետն ընդգծեց, որ գործընթացը կանցկացվի շրջանառության մեջ դրված թղթադրամների հաջորդական փոփոխմամբ:

«ԿԲ-ն նոր դրամանիշների անցման վերջնական որոշումը կկայացնի առաջիկա ամիսներին»,- ասաց Աբրահամյանը: -0-