415.24
4.83
386.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10:00
13 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 8–12) կարևոր նորությունների հնգյակը։
  • Մայիսի 10–ին ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը, վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աթոյանին վիրահետել են, վիճակը նորմալ է։ Միաժամանակ այդ գնդակոծության տեսագրությունը հայտնվել է համացանցում։
  • ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) միջև կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողությունը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
  • Ռուսական ԶԼՄ–ները տարածել էին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների և Անվտանգության պետական ծառայության հայտարարություններն այն մասին, որ կալանավորվել են մի խումբ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է Բաքվի հասարակական վայրերում իբր նախատեսված դիվերսիոն և ահաբեկչական գործունեության կանխարգելման մասին։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ