Արցախի սահմանին վիրավորված «Շանթի» օպերատորին վիրահատել են, վիճակը նորմալ է

11.05.2017, 12:58
«Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են, վիճակը նորմալ է։
Արցախի սահմանին վիրավորված «Շանթի» օպերատորին վիրահատել են, վիճակը նորմալ է
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են, վիճակը նորմալ է, հաղորդում է tert.am–ը։

Հիշեցնենք, որ Աթոյանը վիրավորվել էր նախօրեին երեկոյան արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդի գնդակոծության հետևանքով։

Загружается новость ... "Право"

«Օպերատորը ոտքերից է վիրավորվել, վիրահատել են, հիմա վիճակը նորմալ է»,- ասել է հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը:

Նա նաև հայտնել է, որ Դավիթ Աթոյանը հիմա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է:–0–