Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

22.10.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
  • ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել։
  • Մի քանի օր առաջ Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել: Նախնական տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած Վանաձորի 32-ամյա բնակչուհի Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացած ծննդկանի նորածինը լիովին առողջ է։ Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ քրեական գործ է հարուցվել 32–ամյա ծննդկանի մահվան փաստով։
  • Հոկտեմբերի 17–ից Հայաստանի տարածքը հայտնվեց տեղումնաբեր ցիկլոնի ազդեցության ներքո։ Հանրապետության մի շարք շրջաններում տեղաց տարվա առաջին ձյունը։ ,Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում էր 20 սմ–ի, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում` 15-18 սմ–ի: