Հայաստանի հյուսիսում ձյան ծածկույթը հասել է 20 սմ–ի

18.10.2016, 11:19
Նախօրեի եղանակի կանխատեսման համաձայն, երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն:
Հայաստանի հյուսիսում ձյան ծածկույթը հասել է 20 սմ–ի
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի եղանակի կանխատեսման համաձայն, երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն, Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ գրառման, ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում է 20 սմ, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում 15-18 սմ:

 - рис.1
Լուսանկարը` Անի Պողոսյանի, Գավառ

Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը, բայց դրանք ժամանակ առ ժամանակ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:

 - рис.2
Լուսանկարը` Դավիթ Հովսեփյանի, Ջերմուկ

Հոկտեմբերի 20-ից շրջանների զգալի մասում տեղումները կդադարեն, բայց Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը, իսկ առանձին հատվածներում նաև թույլ տեղումները կպահպանվեն:

Հոկտեմբերի 18–ին օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի, սակայն հոկտեմբերի 20-23-ին ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով: -0-