Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել

19.10.2016, 10:52
Մի քանի օր առաջ Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել:
Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մի քանի օր առաջ Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել:

Yerkir.am–ի հաղորդմամբ, նախնական տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած Վանաձորի 32-ամյա բնակչուհի Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:

Այս տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել են հիվանդանոցից:
  
Ծնունդն ընդունած բժիշկ Արսեն Բալայանը Yerkir.am-ի հետ զրույցում, մասնավորապես, նշել է, – «Ծնունդը նորմալ է ընթացել, երեխան որևէ առողջական խնդիր չունի, ծննդկանը ծննդաբերությունից ժամեր անց սկսել է արյունահոսել, ամեն ինչ արեցինք նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց»:

Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն:–0–