ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները` կապված Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ:
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, ներկայում շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչն է:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական էր տվել։ Սուքիասյանը ազգային հավաքականը գլխավորել է 2015-ի դեկտեմբերից: Մասնագետի գլխավորությամբ հավաքականը պարտվել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի առաջին 3 հանդիպումներում: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում