439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Կոռուպցիայի և «ստվերի» դեմ պայքարի շնորհիվ պետբյուջե է վերականգնվել 42մլն դոլար. Փաշինյան

15:53
10 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կոռուպցիայի և ստվերային հատվածի դեմ ակտիվ պայքարի արդյունքում պետբյուջե է վերականգնվել 20 մլրդ 622 մլն դրամ կամ մոտ 42մլն դոլար , երեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում շատ ակտիվ ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների և ստվերային տնտեսության դեմ պայքար: Սա շատ կար7որ ցուցանիշ է 7 կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Երկու ամիս, որից կես ամիսն առնվազն ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա: Այսինքն սա 1, 5 ամսվա ցուցանիշ է», - ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին արդեն պետբյուջե է փոխանցվել այդ գումարից 800 մլն դրամը, իսկ մնացածը կփոխանցվի ստուգումների ավարտից հետո, քանի որ միջոցների ծավալը կարող է ավելանալ: 

Վարչապետն ընդգծեց, որ սա վերաբերում է միայն հարկային պարտավորությունների մասով վերականգնված վնասին: 

«Սա չի վերաբերում յուրացումների, ապօրինի հարստացումների, այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Այս պրոցեսը շարունակվելու է, պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք: Մինչև վերջ ենք վերականգնելու և աննահանջ: Ուրախ եմ, որ մեր իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակը բարձրանում է», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ այս կապակցությամբ 10 մլրդ դրամ սուբվենցիաների ձևով կհատկացվի մարզերին, որ մարզերի բնակիչները զգան փոփոխությունները: 

«Մթնոլորտի փոփոխությունը մարդիկ տեսնում են, կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում են, հիմա դրա արդյունքները պետք է տեսնեն նաև համայնքներում», - նշեց ՀՀ վարչապետը:

«Փաստորեն հաշվի առնելով այն, որ սուբվենցիաները տրամադրվում են համայնքների համաֆինանսավորմամբ` ակնկալվում է, որ արդյունքում համայնքներում կներդրվի մոտ 30 մլրդ դրամ, ինչը լուրջ միջոցներ են, որոնք թույլ կտան հասնել կոնկրետ փոփոխությունների», - ասաց Փաշինյանը: 

Ինչպես իր հերթին նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, վնասի վերականգնման գործընթացը կշարունակվի: Երբ արձանագրվել է չվճարված հարկը, տվյալ ընկերությունն այն մուտք է արել իր իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, և չի կարող որևէ տեղ կորել։ Հիմա ստուգումների արդյունքում, երբ ակտը կվերջնականանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե:

«20 միլիարդ 622 միլիոնը օր օրի փոփոխվող թիվ է, այն բարձրանալու միտում ունի։ Այս պահի դրությամբ 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է: Այդ գումարից այսօր ադեն բյուջեում արձանագրված է միայն 800 մլն դրամը, 12,7 մլրդ դրամը ներկայացված է հաշվեգրման բյուջե, մոտ 7 մլրդ դրամը նախնական հաշվարկներն են, որոնք դեռ գտնվում են քննչական ծառայությունների ուսումնասիրության տակ և կարող են աճի միտում արձանագրել», - ասաց Անանյանը:

Նրա խոսքով, բոլոր ակտերը նախատեսվում է հրապարակել մինչև հուլիսի 15-ը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան