Կաթողիկոսներ Գարեգին Երկրորդը և Արամ Առաջինը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը նախատեսում են մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Պատրիարքներն իրնեց աջակցությունը կհայտնեն քաջ հայկական բանակին և Ղարաբաղի ժողովրդին», - հայնում են Կիլիկիո կաթողիկոսությայն մամուլի քարտուղարությունից:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկությությունը գտնվում է Անթիլիասում` Բեյրութի արվարձաններում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–