Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
28.07.2018,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
- ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է1 մլրդ դրամի (մոտ 2 մլն դոլար) չափով սահմանված գրավը։ Նրա խափանման միջոցը կփոխարինվի չհեռանալու մասին ստորագրությամբ։
- «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները կնախաձեռնեն կուսակցության ստեղծման գործընթաց։–0–

