ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց

28.07.2018, 00:59
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց, լրագրողներին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Խաչատուրովը կազատվի գրավի դիմաց: Հենց որ գրավի գումարը վճարվի, նրան բաց կթողնեն: Այս պահին նրա հարազատներն ու ընկերները հավաքում են գրավը»,- ասաց Պողոսյանը:

Загружается новость ... "Право"

Նախօրեին Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Շաբաթ լույս գիշերը դատարանը որոշում կայացրեց կալանավորել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով: -0-