«Սասնա Ծռեր»–ը հայտարարել են կուսակցություն ստեղծելու մասին
24.07.2018,
14:48
Սասնա Ծռեր խմբավորման անդամները կնախաձեռնեն կուսակցության ստեղծման գործընթաց։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Սասնա Ծռեր խմբավորման անդամները կնախաձեռնեն կուսակցության ստեղծման գործընթաց։
Այդ մասին տեղեկանում ենք «Սասնա Ծռեր»–ի Facebook–ի էջից։
Գրառման մեջ նշվում է, որ խմավորումն այս որոշումը կայացրել է` երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։
«Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։
Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը»,– ասվում է Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռեր խմբավորման մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանի հայտարարության մեջ։ -0-