Հինգշաբթի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ. ՀՀ ՊՆ

21.04.2016, 11:00
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ:
Հինգշաբթի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։  

ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով>>

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–