Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

09.12.2015, 14:51
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Գարիկ Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ:
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Դեկտեմբերի 8–ին ժամը 21:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանը», – նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից արձակած կրակի հետևանքով>>

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։

Կատարվում է նախաքննություն:–0–