Գարունը փորձում է իր դիրքերը հաստատել Հայաստանում

12.03.2018, 10:13
Գարունը փորձում է իր դիրքերը հաստատել Հայաստանում:
 Գարունը փորձում է իր դիրքերը հաստատել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես, մարտի 12–14–ը և 15– ին ցերեկային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 15–ի գիշերը և մարտի 16–ին հանրապետության մարզերից շատերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ։ Քամին կլինի հարավ–արևելյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը գրեթե չի փոխվի։

Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +15...+17–ի սահմանում, գիշերային ժամերին` +4...+6–ի սահմանում։–0–