ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կապահովի երկու զինծառայողների բուժումը արտասահմանում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել երկու հայ զինծառայողների արտասահմանում բուժման ֆինանսավորումը:
Նա պարզաբանեց, որ համապատասխան որոշումը, որ ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ, հաստատվել է պետական քաղաքականության իրականացման շրջանակում, համաձայն որի հայ զինծառայողների բուժումը կապահովի արտերկրում այն դեպքում, եթե դա անհնար է անել Հայաստանում։
Նախարարը նշեց, որ խոսքն այն զինծառայողների մասին է, ովքեր վիրավորվել են իրենց մարտական պարտականությունները կատարելիս:
Կառավարության որոշման նախագծի համաձայն, այդ նպատակների համար կհատկացվի 27 մլն դրամ: Միջոցները ուղղվելու են Գերմանիայում զինծառայող Մհեր Պետրոսյանի բուժմանը, ով հրազենային վիրավորում է ստացել, ինչպես նաև Ռուսաստանում զինծառայող Աշոտ Գրիգորյանի բուժմանը, ով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ժամանակ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում