Երեքշաբթի` օգոստոսի 2–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
03 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբը, որը ստանձնել է «Սասնա ծռերի» անդամների իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ, հայտնի դարձավ, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրեց երկու՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք զինամթերք պահելու հոդվածներով։ Խանդոյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։ Հաղորդվում է նաև, որ հուլիսի 31-ին ժամը 9:30-ի սահմանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ով վիրահատության էր ենթարկվել, կայուն ծանր վիճակում է։ Միաժամանակ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ՊՊԾ գնդի տարածքի զինված զավթման գործը ընդունվել է վարույթ։
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը։
Նախօրեի երեկոյան ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և ՎԱԶ 21 099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, իսկ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Նախօրեին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է հուլիսի 30–ին Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը`Քաջիկ Գրիգորյանը։–0–
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը. ՎԻԴԵՈ