Քիչ առաջ մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը

02.08.2016, 18:39
Քիչ առաջ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է հուլիսի 30–ին Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը:
Քիչ առաջ մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է հուլիսի 30–ին Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը`Քաջիկ Գրիգորյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կենտրոնից։

Գործակալության զրուցակցի խոսքով` նա մահացել է երիկամների սուր անբավարարության, օրգանիզմի ընդհանուր թունավորման պատճառով։ Նրա մարմնի 80 տոկոսը այրվել էր, ինչն անհամատեղելի էր կյանքի հետ։

Հուլիսի 30–ին տեղի ունեցած երթի ընթացքում, երբ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան և կարճատև նստացույց կազմակերպել, ցույցի մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ էր կատարել: