Արայիկ Խանդոյանին` «Միայնակ գայլին», մեղադրանք առաջադրվեց. նա չի ընդունում մեղադրանքը
02.08.2016,
16:56
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) նախաքննական մարմինը երեքշաբթի մեղադրանք առաջադրեց:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) նախաքննական մարմինը երեքշաբթի մեղադրանք առաջադրեց երկու՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք զինամթերք պահելու հոդվածներով, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։
Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել է, որ իր պաշտպանը մեղադրանքը չի ընդունել և փաստաթղթերի տակ չի ստորագրել։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Խանդոյանի խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել։–0–