Երեքշաբթի` նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները

16.11.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Վիճաբանությունը Մարալիկում վերածվել է դանակահարության։ 16–ամյա երիտասարդ է ձերբակալվել։
  • Կիրակի տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն գործի շրջանակում ձերբակալվել է ևս երկու անձ։
  • Երևանը կարող է ընդլայնել իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, հայտնել է Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ–մայոր Արթուր Սիմոնյանը։
  • Մոլդովայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան։ Միաժամանակ, ԶԼՄ–ները հաղորդում են, որ Հայաստան այց կկատարի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։–0–