ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի գիշերն Ադրբեջանը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:–0–