Երեկոյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ

08.05.2017, 00:09
Երեկոյան հակառակորդը տարբեր հրաձգային տեսակներից կրակ է բացել Տավուշի ուղղությամբ։
Երեկոյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ։

«Այսօր հակառակորդը ժամը 22։00 ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է», – Facebook-յան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա տեղեկացմամբ, որևէ տուժած չկա։ 

«Այս պահին իրավիճակը հանգիստ է», – հայտնում է Հովհաննիսյանը։-0-