417.4
4.02
393.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Այսուհետ «Zangi»-ն հասանելի է նաև «Ռոստելեկոմի» հեռուստատեսության էկրանին

15:46
13 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 13-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում «Ռոստելեկոմ» Հայաստանի և «Zangi»-ի ներկայացուցիչներն ազդարարեցին համագործակցության մասին. հայկական ապրանքանիշ «Zangi»-ն այսուհետ ներկայացված է լինելու նաև հայաստանյան «Ռոստելեկոմի» միջոցով՝ Սմարթ հեռուստատեսության էկրանից «Zangi» մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության հնարավորություն ընձեռելով ընկերության բաժանորդներին, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։

Այսպիսով, երկու հայաստանյան ընկերություններ մեկնարկում են իրենց համագործակցությունն՝ ի շահ հայաստանցի սպառողի։

«Համագործակցությունը եզակի է Հայաստանում, քանի որ մենք առաջինն ու միակն ենք, ով նման ձևաչափով՝ իր հեռուստատեսության ծրագրով, շփման և հաղորդակցման նպատակով հնարավորություն է ձևավորել իր բաժանորդների համար։ Սա նոր գործառույթ է և, ինչպես տեխնոլոգիական ցանկացած նորույթ, հեշտացում է մարդկանց կյանքը՝ պարզեցնելով ու հասանելի դարձնելով հաղորդակցման հնարավորությունները։ Ընդ որում մենք շատ ենք կարևորում «Zangi» մեսենջերի տեխնոլոգիական առավելությունները, որոնք մշտապես հետաքրքիր են դարձնում հավելվածը ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի օգտագործողների շրջանում։ Մեր համատեղ ծառայությունն արդեն իսկ անցել է թեստավորման փուլը, և այժմ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են օգտվել նաև այս գործառույթից, — նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Zangi» մեսենջերն ունի կարևոր մրցակցային առավելություններ, որոնք մշտապես կատարելագործվում են. այն աշխատում է ամենուր (աշխատում է նույնիսկ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում), խնայում է տրաֆիկ (1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել), անվտանգ է (բոլոր տվյալները կոդավորվում են, իսկ նամակներն ու կոնտակտները Zangi-ն սերվերներում չի պահպանում), ապահովում է զանգերի և տեսազանգերի բարձր HD որակ:

«Վստահ կարող եմ նշել, որ «Zangi»-ն Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս լավագույն տեխնոլոգիական նորույթներից է և մրցակցում է արդեն իսկ կայացած ապրանքանիշերի հետ։ Հատկանշական է, որ արդեն իսկ 1,5 մլն պաշտոնապես գրանցված օգտատերեր ունենք և օրական բեռնումների թիվը հասնում է հազարների։ «Ռոստելեկոմի» հետ համագործակցությունը մեզ թույլ կտա մուտք գործելու նոր շուկա և հանդես գալու նոր ձևաչափով՝ նաև հեռուստատեսության հավելվածի տեսքով», – նշել է «Zangi»-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ երկու հայաստանյան ընկերություններ միավորել են իրենց ներուժը՝ առաջ մղելու և զարգացնելու հայաստանյան տեխնոլոգիաները», – իր հերթին նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծրագրի վերջին թարմացումը ծրագրում նաև այլ նորույթներ ու ծրագրեր է գործարկել, որոնցից հատկանշական են Առցանց հեռուստատեսության դիտման հնարավորությունը (Online TV) և հեռուստաէկրանից հայաստանյան, ռուսաստանյան և եվրոպական քաղաքների եղանակի տեսությունը։

Ինչպե՞ս օգտագործել «Zangi»-ն հեռուստաէկրանից

Նախ հարկավոր է մուտքագրել համապատասխան հեռախոսահամարը և գրանցվել։
Հեռուստատեսության ստեղնաշարում անհրաժեշտ է մուտքագրել «Zangi»-ում գրանցված հեռախոսի համարը և սեղմել զանգի կանաչ կոճակը․ հավելվածը հնարավորություն կտա ընտրելու ծառայությունը՝ անվճար զանգ, տեսազանգ կամ հաղորդագրություն տարբերակներից մեկը։

• Անվճար զանգի հնարավորություն
Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի զանգ կատարել և զանգեր ստանալ «Zangi»-ի ցանցում։

• Անվճար տեսազանգի հնարավորություն
Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի տեսազանգ կատարել և պատասխանել տեսազանգերին «Zangi»-ի ցանցում։

• Անվճար հաղորդագրության հնարավորություն
Հնարավոր է անվճար հաղորդագրություններ ուղարկել և ստանալ։ Ստիկերները ևս հասանելի են, դրանք օգտագործելու համար հարկավոր է ավելացնել նախընտրելի փաթեթը Ստիկերների խանութից։ Հայկական ստիկերները ներառված են։

Նշենք, որ «Zangi»-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Նմանատիպ մեսենջերների շարքում «Zangi»-ն աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող հավելվածն է, որն ապահովում է որակյալ տեսազանգեր, ձայնային զանգեր և ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և 2015 թ․-ից սկսած «Zangi» մեսենջերը հասանելի է iOS և Android համարկարգերում։

«Zangi» ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների և ծրագրային ապահովման մատակարար է։ Ընկերության հիմնական արտադրանքն է նույնանուն տեխնիկական հարթակը, որի հիման վրա հնարավոր է ստեղծել ժամանակակից կոմունիկացիա ապահովող հավելվածներ և սերվերային լուծումներ, ինչպիսին են տեսազանգերը, ձայնային զանգերը, IP հեռախոսակապը, ակնթարթային հաղորդագրությունները։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ