Երևանի կենտրոնում տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը

27.12.2016, 18:25
Երևանի կենտրոնում` Կարապի լճի տարածքում, տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը:
Երևանի կենտրոնում տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում` Կարապի լճի տարածքում, տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը:

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, Awesome հիմնադրամը ֆինանսավորել է տեղադրման աշխատանքները, կայանը «աշխատում» է էկոլոգիապես մաքուր արևային էներգիայով:

Կայանի արևային վահանակները լիցքավորում են վերալիցքավորվող լիթիումային մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։

«Սա նշանակում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ արև չկա, օրինակ՝ գիշերը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կայանը ունի վեց միակցիչներ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։

 - рис.1

«Մարտկոցի լիովին լիցքավորման համար պահանջվում է 4-6 ժամ ցերեկային լույս, այս դեպքում կայանը կարող է էներգիա տրամադրել գաջեթներին 40+ ժամ ժամկետով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Awesome Foundation հիմնադրամը համաշխարհային կազմակերպություն է, որը երկրանգդի վրա կյանքի է կոչում հետաքրքիր գաղափարներ: Հիմնադրամը միկրովարկեր է տրամադրում 1000 դոլարի սահմանում այն մարդկանց, ովքեր աշխատում են զարմանահրաշ նախագծերի ստեղծման վրա: -0-