Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ` Երևանում

21.07.2017, 19:48
Երևանում կկազմակերպվեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ։
Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ` Երևանում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 22-ին ժ. 18:00-ին կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը:

Վարդավառ` ամենասիրելի ամառային տոնի պատմությունը, ավանդույթներն ու սովորույթները>>

Մանկական զբոսայգում տեղի կունենա հետաքրքիր համերգային ծրագիր, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

Հուլիսի 23-ին ժ. 12:00-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ:

Հետաքրքիր և ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:–0–