+17
Եղանակը Երևանում
Հայ
12:29 | 21 Հուլիսի 2017
Վարդավառ` ամենասիրելի ամառային տոնի պատմությունը, ավանդույթներն ու սովորույթները
1
Վարդավառ` ամառային սիրելի տոն
Վարդավառը Հայաստանում ժողովրդի ամենասիրելի ամառային տոներից մեկն է։ Այդ տոնին հանրապետության մայրաքաղաքում և մարզերում բոլորն են սպասում` փոքրից մեծ, քանի որ այդ օրը երեխաներին թույլ է տրվում անարգել բոլորին ջրել` երբ ցանկանան, իսկ մեծերը, թեկուզ մեկ օրով, կարող են կրկին վերադառնալ մանկություն։ Վարդավառի տոնը տարբեր օրերի է նշվում, այս տարի այն կնշվի կիրակի` հուլիսի 23–ին։
2
Աստծո Պայծառակերպության տոնը
Աստծո Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո, այն Սուրբ Ծննդի, Մկրտության, Սուրբ Հարության, Սբ. Աստվածածնի Վերափոխման և Խաչվերաց տոների հետ համարվում է Հայ Առաքեյական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։

Վարդավառի տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, իսկ նրան հաջորդող երկուշաբթի Մեռելոց է` հանգուցյալների հիշատակի օր։

Пасха в Эчмиадзине
3
Վարդավառը նախաքրիստոնեական ժամանակաշրջանում
Տոնի անվանումը, ամենայն հավանականությամբ, «վարդ» արմատի հետ կապ ունի և կապված է վարդաջուր լցնելու ավանդույթի հետ, որը հետագայում փոխարինվել է սովորական ջրով:

Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապվում էր հայկական դիցաբանության ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով` Աստղիկը ողջ Հայաստանում սեր էր սփռում, իսկ կրակի աստված Վահագնը Չարի հետ հավերժական պայքարում, պահպանում և պաշտպանում էր այդ սերը։

Вардавар
4
Աստծո Պայծառակերպության քրիստոնեական լեգենդը
Աստծո Պայծառակերպության վայրը քրիստոնաեության մեջ անփոփոխ համարվում է իսրայելական Թաբոր լեռը։ Համաձայն Ավետարանի, Հիսուս Քրիստոսն իր Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):

Ապշած աշակերտների աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31)

Вардавар
5
Տոնի ավանդույթներն ու սովորույթները
Ժողովրդի մեջ Վարդավառի օրը, բացի ջուր ցողելոց, ընդունված է աղավնիներ բաց թողնել, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն, որը նա երեք անգամ բաց է թողել տապանից։

Մեկ այլ սովորույթի համաձայն, այդ օրն ընդունված է հագուստը և վարսերը ծաղիկներով զարդարել, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրվա ուրախությունը։

Արդեն հաստատված կանոներով, Վարդավառին ընդունված է ջրով ցողել բոլոր պատահական անցորդների վրա։ Դա ողջույնի յուրօրինակ դրսևորում է, երբ գործի են դրվում ձեռքի տակ եղած բոլոր միջոցները` դույլերը, բաժակները, շշերը, անգամ ջրային ատրճանակները։ Եվ այստեղ ոչ մի վիրավորանք չկա, հակառակը, համարվում է, որ ջուրն այդ օրը բուժիչ հատկություն ունի։ Այդ պատճառով, եթե ձեզ ջրել են, ապա դա ձեզ միայն օգուտ և հաջողություն կբերի։

Вардавар
6
Տոնածիսական սեղան
Վարդավառին ավանդաբար Մատաղ է մատուցվում, այսինքն տրվում է գթասրտություն զոհաբերություն։ Ավետարանում ասված է. «Եվ երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հյարության օրը»։ (Ղուկաս .14:12-14).

Այդպիսով, մատաղը կամ մատուցվում է բարեգործական հացկերույթի տեսքով, կամ զոհաբերված կենդանու կամ թռչնի միսը բաժանվում է կարիքավորներին։

Вардавар

Աղանդերի սեղանն այդ օրն ավանդաբար զարդարվում է կրակի վրա խորովված խնձորներ, երբեմն ընկույզների, դարչինի հավելումով, և «Նազուկ» հայկական ազգային թխվածքով։

Вардавар
7
Եղանակը տրամադրում է
Այս տարի Վարդավառի օրը, Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսումնով, հանրապետության գրեթե ողջ տարածքում շոգ է լինելու։

Արարատյան դաշտավայրում, Երևանում, Սյունիքի ցածրադիր գոտիներում կիրակի սպասվում է +38...+39 աստիճան (օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով):

Շիրակի մարզում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում սպասվում 28...33 աստիճան տաքություն։, իսկ Կոտայքի մարզում և Արագածոտնում սպասվում է 25....30 աստիճան տաքություն։

Արցախում կիրակի օդի ջերմաստիճանը կհասնի +34...+37 աստիճանի։

Ինչպես երևում է, եղանակը բարենպաստ է սպասվելիք Վարդավառի տոնին, հետևաբար, ջրելու համար զինվեք դույլերով ու շշերով և համարձակ դուրս եկեք փողոց։

вардавар