Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել

23.03.2017, 10:41
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ են հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն։
Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ և այլ գործերում ներգրավվածություն կլինի, գրում է «Հայկական ժամանակը»։

Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ:

«Ըստ նույն շրջանակների, եթե Օհանյանը ներգրավված չլինի «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ներկրման գործում, ինչի կասկածանքով երեկ ձերբակալվել է Սամվել Բաբայանը, ապա դա կարվի զինված խմբի գործով», – գրում են հոդվածի հեղինակները։

Երեկ ՀԺ–ն փորձել է Սեյրան Օհանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք իրավապահ մարմինները նաև իր հետևի՞ց կգան. պաշտպանության նախկին նախարարն անպատասխան է թողել հարցը: «Մնացած հարցերին ես կարող եմ պատասխանել պարզաբանելուց հետո»,- նշել է նա:–0–