Սամվել Բաբայանը կալանավորվեց
25.03.2017,
10:00
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
Այս մասին հաղորդում է armtimes–ը` հղում անելով Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանին։
Փաստաբանի փոխանցմամբ, Սամվել Բաբայանը չի ընդունում, որ ինքն առնչություն է ունեցել այդ զինատեսակի ձեռքբերման ու տարածման հետ կամ ճանաչում է ձերբակալված մյուս երկու անձանց:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մարտի 22-ին ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ –0–