Փաշինյան. համաժողովրդական շարժման ամեն մի օր ներուժ է ստեղծում Հայաստանի թռիչքաձև զարգացման համար

30.04.2018, 17:27
Համաժողովրդական շարժման ամեն մի օր մեծ ներուժ է ստեղծում Հայաստանի թռիչքաձև զարգացման համար», – հայտարարեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյան. համաժողովրդական շարժման ամեն մի օր ներուժ է ստեղծում Հայաստանի թռիչքաձև զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Համաժողովրդական շարժման ամեն մի օր մեծ ներուժ է ստեղծում Հայաստանի թռիչքաձև զարգացման համար, հայտարարեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ բողոքի ակցիաներն արգելակում են երկրի տնտեսական զարգացումը։

Загружается новость ... "Лево"

«Վստահ եմ, որ Հայաստանում կիրականացվեն զգալի ներդրումներ հենց սփյուռքի կողմից, եթե մենք կարողանանք որքան հնարավոր է շուտ լուծել ստեղծված իրավիճակը։ Մեր շարժումն աջակցություն է ստացել բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից։ Եթե դա հակասեր նրանց շահերին, նրանք դա չէին անի։ Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը մեծ մասամբ խոչընդոտել է արդարության և օրենքի գերակայության բացակայությունը», – ասաց Փաշինյանը։

Նա վստահություն հայտնեց, որ այդ գործոնների ապահովման դեպքում Հայաստանի կայուն զարգացումն ապահոված կլինի։

«Ճգնաժամը վերացնելու դեպքում մենք արագ կտեսնենք արդյունքներ։ Փոխվել է տրամադրությունը, ստեղծվել է մթնոլորտ ապրելու և զարգանալու համար», – հայտարարեց Փաշինյանը։–0–