Լևոն Մկրտչյան. ես կապ չունեմ «Ինտեր լոտոյի» հետ

11.03.2016, 17:19
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ուրբաթ լրագրողներին հայտարարեց, որ որևէ կապ չունի «Ինտեր լոտո» ընկերության հետ։
Լևոն Մկրտչյան. ես կապ չունեմ «Ինտեր լոտոյի» հետ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ուրբաթ լրագրողներին հայտարարեց, որ որևէ կապ չունի «Ինտեր լոտո» ընկերության հետ։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Ինտեր լոտո» ընկերության բարգավաճումը բացատրվում է այն փաստով, որ այդ ընկերությունը կապ ունի նորանշանակ ԿԳ նախարարի ընտանիքի հետ։ Մասնավորապես, նշվում է, որ բիզնեսով զբաղվում է Մկրտչյանի եղբայրը։

«Հարցրեք իմ եղբորը։ Նա զբաղվում է բիզնեսով և ինձ հետ որևէ կապ չունի։ Դրա մասին գիտեն շատերը։ Ես այդ մասին հայտարարում են ամենայն պատասխանատվությամբ», – ասաց Մկրտչյանը։ –0–