ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կարանտինի ռեժիմը երկարաձգվեց վեց ամսով` մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Գործադիր մարմնի համապատասխան որոշումը հրապարակվել է երկուշաբթի Հայաստանի էլեկտրոնային կառավարության կայքում։ Որոշումն ուժի մեջ կմտնի վաղվանից։
Հայաստանում կարանտինի ռեժիմը սահմանվել էր 2020թ.–ի սեպտեմբերի 11–ին 4 ամսով` մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը ներառյալ։
Մինչ այդ, մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը, գործում էր արտակարգ դրության ռեժիմ։
Հայաստանում հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում