Հայաստանում կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի որոշ արտադրամասերի գործունեությունը (ՖՈՏՈ)

26.09.2018, 12:21
Քաղցրավենիքի, պանրի և ջրի որոշ արտադրամասերի գործունեություն է կասեցվել Հայաստանում։
Հայաստանում կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի որոշ արտադրամասերի գործունեությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ, հաղորդում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը։ 

Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին: 

 - рис.1

Ա/Ձ Սամվել Բալոյան և «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական առանձին գործառույթները կասեցվել են: 

«Տեսչական մարմինը ստուգում է իրականացրել նաև «ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում և պարզել, որ խմելու ջրի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, թողարկվող արտադրանքը՝ շշալցված «Բյուրեղ» ապրանքանիշի խմելու աղբյուրի ջուրը, չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

 - рис.2

Կասեցվել է «Էվրի-Դեյ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը: 

Իսկ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ում վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները և տեսչական մարմինը թույլատրել է վերսկսել աշխատանքը:–0–