«Հայաստանի փոքրիկ երգիչները» այլ հասցե կունենան. Երևանի փոխքաղաքապետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կոլեկտիվը ժամանակավորապես այլ հասցե կստանա և կկարողանա նորմալ զբաղվել ստեղծագործական գործընթացով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հունվարի 11-ի երեկոյան Արամի փողոցում տեղի է ունեցել փլուզում. փլուզվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի գործունեության առաջին իսկ օրվանից «Հայաստանի փոքրիկ երգիչների» թիմը գտնվել է քաղաքապետարանի խնամակալության ներքո, բազմաթիվ անգամներ ղեկավարության հետ քննարկվել է երգչախմբի տեղափոխումն այլ վայր։
«Սա Երևանի քաղաքապետարանին կից գործող լավագույն երգչախմբերից մեկն է, որը բարձր է պահում Երևանի, Հայաստանի և ամբողջ հայ ժողովուրդի պատիվը», - նշեց Վիրաբյանը։
Հունվարի 11-ի դրությամբ, մինչև փլուզումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի կողմից ընտրված տարածքի հարմար պայմաններով վարձակալման վերաբերյալ։
Վիրաբյանը նշեց, որ վարձակալման գումարի (ամսական 2500 դոլար) վճարման պարտականությունը դրվել է «Հին Երևան» ծրագրի շրջանակում տարածքը իրականացնող ընկերության վրա։
«Հայաստանի Փոքրիկ երգիչների» ղեկավարությունը պարբերաբար դիմել է քաղաքի իշխանություններին՝ նշելով շենքի պատմական նշանակությունը և նրա վատ վիճակը։-0-

