ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Լեհաստանում Սերժ Սարգսյանը կմասնակցի Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:
«Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–