ՀՀ ԿԲ նախագահը հրաժարական կտա

12.10.2016, 12:01
Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաև Կենտրոնական բանկին:
ՀՀ ԿԲ նախագահը հրաժարական կտա
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմեբրի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաև Կենտրոնական բանկին, գրում է «Ժողովուրդը»։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի:

Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, և մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է:

Այդ պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո: Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ: Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է երեք ու կես տարի։

ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ վեց տարի ժամկետով, միևնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել:

ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից թերթը փորձել է պարզել, թե Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը։

«Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել», – նշել է Բերբերյանը։ –0–