ՀՀ ԱԳՆ. չարժե դրամատիզացնել Լվովում ստեղծված իրավիճակը
13:01
19 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը կարծում է, որ չարժե դրամատիզացնել Լվովում ստեղծված իրավիճակը, որտեղ, լրատվամիջոցների հաղորդմամբ, կարող են սրվել հարաբերությունները հայերի ու ադրբեջանցիների միջև։
Նախորդ շաբաթ տասնյակ ադրբեջանցիներ հարձակվել են հայ մարզիկների վրա Քունգ ֆուի եվրոպական առաջնության ժամանակ։ Դրանից հետո տեղեկատվություն ստացվեց հայերի և հարձակման որոշ մասնակիցների միջև գրանցված ընդհարման մասին։
«Հայաստանի դեսպանատունը զբաղվում է այդ հարցով, հետևում է իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների ղեկավարության և տեղական իշխանությունների, մեր հայրենակիցների հետ։ Չարժե դրամատիզացնել իրավիճակը», – ասաց Բալայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։ –0–
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում