Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիան պահանջում է հեռացնել ադրբեջանցի մարզիկներին միջազգային մրցաշարերից
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիան Լվովում գրանցված միջադեպից հետո պահանջում է հեռացնել Ադրբեջանին միջազգային մրցումներից։
Նախորդ շաբաթ Լվով կազմակերպված Քունգ ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են հայ մարզիկների վրա։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացնող Աշոտ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկին։ Ադրբեջանցի մարզիկներն ու մարզիչները (ավելի քան 30 մարդ) մահակներով հարձակվել են հայկական հավաքականի 11 անդամների վրա, որոնցից յոթը դեռահասներ են։
Ադրբեջանի հավաքականը հեռացվել է Քունգ ֆուի եվրոպական ֆեդերացիայից՝ առանց վերականգնվելու հնարավորության>>
Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի խոսքով` ադրբեջանցի մարզիկներն անժամկետ հեռացվել են Եվրոպայի առաջնություններից։
«Այս պահին մենք նյութեր ենք հավաքել և ներկայացնել Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիա` պահանջելով թույլ չտալ ադրբեջանցիներին մասնակցել աշխարհի առաջնություններին», – ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` Լվովում խախտվել են անվտանգության բազմաթիվ կանոններ։ Մասնավորապես, երկրպագուներն անհասկանալի պատճառներով կարողանում էին մոտենալ ռինգին, ադրբեջանցի որոշ երկրպագուներ իրենց հետ մահակներ էին բերել։
Հարությունյանի կարծիքով` այս ամենը նախօրոք ծրագրված ակցիա էր, որն անմիջական կապ ունի ղարաբաղյան իրադարձությունների հետ, սակայն, չնայած այս ամենին, հայ մարզիկները կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ և անգամ մի քանի ադրբեջանցիների ձեռքից խլեցին մահակները։
«Եթե միջազգային ֆեդերացիան չբավարարի մեր պահանջը, որը վերաբերում է Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունից ադրբեջանցիներին հեռացնելուն, հնարավոր է` մենք հրաժարվենք մեկնել Մոսկվա», – ասաց նա։ –0–

