ՀՀ ԱԳՆ. Կարլովի սպանությունը արդարացում չունի
20.12.2016,
00:36
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը արդարացում չունի, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը արդարացում չունի, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դեսպան Կարլովի՝ ՌԴ ԱԳՆ-ում և Թուրքիայում ՌԴ դեսպանության գործընկերներին: Դեսպան Կարլովի սպանությունը արդարացում չունի», - նշվում է գրառման մեջ:
Կարլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում: Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, դեսպանը մահացու վիրավորում է ստացել հանրային միջոցառման ժամանակ, ինչի հետևանքով մահացել է: -0-

