Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

19.08.2016, 18:52
Գրավը վճարելուց և համապատասխան գործընթացից հետո Սանասարյանն ազատ կարձակվի։
Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց` 1.5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ կարձակի հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, ակտիվիստ Դավիթ Սանասարյանին, հաղորդում է Yerkir.am–ը` հղում անելով Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանին:

Նրա խոսքով՝ գրավը վճարելուց և համապատասխան գործընթացից հետո Սանասարյանն ազատ կարձակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։–0–