Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր

22.03.2017, 10:58
Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել:
Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել, հայտարարել է երգչուհու քույրը` Շողեր Հարությունյանը:

«Նա Ղրիմում չի եղել: Ես նրա հարազատ քույրն եմ, կարող եմ ասել, որ նա 100 տոկոսով Ղրիմ չի մեկնել», - ասել է Հարությունյանը Life-ին:

Նա ավելացրել է, որ իրենց ընտանիքը թերակղզում չունի ոչ ընկերներ, ոչ բարեկամներ: Արծվիկը, ինչպես պարզաբանել է նրա քույրը, այժմ նախապատրաստվում է մրցույթին, այդ իսկ պատճառով էլ անձամբ չի մեկնաբանել հաղորդագրությունը:
Загружается новость ... "Право"

Հայաստանի ներկայացուցչուհուն ստուգելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն: Նրա խոսքով, ստոիգում անցնելու են մրցույթի բոլոր մասնակիցները:

Արծվիկ Հարությունյանը մայիսին Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնելու «Fly With Me» երգով։ Նա մտերիմ է ռուսական էստրադայի մի շարք ներկայացուցիչների հետ` Պոլինա Գագարինայի, Պելագեայի, Ալեքսանդր Պանայոտովի: «Ձայնը» շուոի առաջին եթերաշրջանում երգել է Մարգարիտա Պոզոյանի բեք-վոկալում:

Հայուհու ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, երբ Արծվիկը 5 տարեկան էր: Նա սովորել է Մոսկվայի պետքական մանկավարժական համալսարանում` հոգեբան-լգոպեդ մասնագիտությամբ, ավարտել է մաթեմատիկական թեքումով դպրոց: -0-