ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) կստուգի Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկ Հարությունյանի կողմից ուկրաինական օրենսդրության խախտումը:
Նրա խոսքով, եթե երգչուհին եղել է Ղրիմում, նրա վերաբերյալ առանձին որոշում կկայացվի», - հաղորդում է Life-ը:
«Չէ որ չի կարելի է Յուլիա Սոմյլովային պատասխանատվության ենթարկել` Ղրիմի այցելելու համար, իսկ մյոսներին` ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի մասնակիցը Ղրիմում ելույթ է ունեցել, ապա դա կդիտարկվի բոլոր կետերով», - հայտարարել է նա:
Գերաշենկոն ընդգծել է, որ «Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները մրցույթից առաջ ստուգվելու են ՈՒԱԾ-ի կողմից: Ուկրաինացիները կստուգեն, արդյոք մասնակիցներից որևէ մեկը եղել է Ղրիմում:
Արծվիկ Հարությունյանը մայիսին Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնելու «Fly With Me» երգով։ Նա մտերիմ է ռուսական էստրադայի մի շարք ներկայացուցիչների հետ` Պոլինա Գագարինայի, Պելագեայի, Ալեքսանդր Պանայոտովի: «Ձայնը» շուոի առաջին եթերաշրջանում երգել է Մարգարիտա Պոզոյանի բեք-վոկալում:
Հայուհու ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, երբ Արծվիկը 5 տարեկան էր: Նա սովորել է Մոսկվայի պետքական մանկավարժական համալսարանում` հոգեբան-լգոպեդ մասնագիտությամբ, ավարտել է մաթեմատիկական թեքումով դպրոց: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում