Ադրբեջանը գիշերը 12 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
13.04.2016,
10:38
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–