Այսօր Երևանի վարչական շրջաններից մեկում 7 ժամ ջուր չի լինի
14.10.2024,
11:01
Այսօր 7-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 14-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Այգեստանի 9 փող. ջամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։