Վիեննա և Վիլնյուս` ընդամենը 24,99 եվրոյով. Wizz Air լոուքոսթերը մուտք է գործում հայկական շուկա
16.12.2019,
12:45
Վիեննա և Վիլնյուս` ընդամենը 24,99 եվրոյով. Wizz Air լոուքոսթերը մուտք է գործում հայկական շուկա
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից կսկսի չվերթեր իրականացնել դեպ Հայաստան։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:
Wizz Air ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն իր հերթին նշեց, որ 2020 թ.-ի ապրիլից Wizz Air բյուջետային ավիաընկերությունը Երևանից չվերթեր կիրականացնի դեպի Վիեննա և Վիլնյուս՝ շաբաթական 2 անգամ: Տոմսերի գինը լինելու է շատ ցածր` սկսած 24,99 եվրոյից: -0-
