416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց

15:26
28 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2001թ. մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ Գ.Հ.-ն նշված մանկապարտեզի տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և որոնց մի մասն առհասարակ տեղյակ չի եղել տվյալ ՀՈԱԿ-ում իրենց՝ որպես աշխատող գրանցված լինելու մասին։ Այդ կերպ տնօրենը շարունակաբար հափշտակել, ապօրինի և անհատույց իրենն ու այլ անձանցն է դարձրել նշված անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի՝ իր տնօրինմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով` 19.938.294 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում, մանկապարտեզի տնօրենը, տեղյակ լինելով վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի մասին, հարսի հղիության վիճակն օգտագործելով, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատանքի ընդունման դիմում են մուտքագրել։ 2017թ. սեպտեմբերի 1-ին նա հարսին ձևական ընդունել է աշխատանքի՝ որպես գլխավոր հաշվապահ, սակայն վերջինիս գործառույթների կատարումը թողել է նախկին հաշվապահի վրա' վարձատրելով նրան: Այնուհետև մանկապարտեզի տնօրենն ստորագրել և հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր, որոնց հիման վրա հարսի անվամբ հաշվարկվել և վճարվել է 412.460 ՀՀ դրամ գումարի չափով հղիության նպաստ, որը հափշտակվել է՝ Երևան համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:

Պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը ՀՈԱԿ-ում որպես երաժշտության դաստիարակչուհի հրամանագրված և փաստացի աշխատող անձին աշխատանքից չազատելու և նրան հատկացված դրույքաչափը չնվազեցնելու, աշխատատեղը պահպանելու համար 2014թ. հունվարից մինչև 2018թ. մայիսը պահանջել և յուրաքանչյուր ամիս նրանից անձամբ ստացել է աշխատավարձի մի մասը կազմող՝ 15.000 ՀՀ դրամ գումարը։ Այդ կերպ նա ստացել է 780.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննության ընթացքում «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից վերականգնվել է Երևան համայնքին պատճառված ամբողջ վնասը՝ 20.350.754 ՀՀ դրամ գումարը:

Յուրացման, վատնման և վատնմանն օժանդակելու մի քանի դրվագներով մանկապարտեզի հաստիքներին գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած մի քանի անձանց, տնօրենի հարսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Ձեռք բերված փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին ներկայացվել է վերջնական մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրանք է ներկայացվել նաև երաժշտության դաստիարակչուհուն։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ