Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում
25.11.2024,
18:07
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: