Այսօր 11 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

20.04.2023, 09:59
Ուշադրություն. այսօր 11 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 11 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/.  Այսօր շուրջ 11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Արցախի 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-