Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի ապագա կառավարության գերակայությունները
01.05.2018,
16:17
Հայաստանի «Ելք» ընդդիմադիր դաշինքից երկրի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երկրի ներքին և արտաքին քաղաքականությունների հիմնական հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև միջազգային գործակցության և հայրենադարձության ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի «Ելք» ընդդիմադիր դաշինքից երկրի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երկրի ներքին և արտաքին քաղաքականությունների հիմնական հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև միջազգային գործակցության և հայրենադարձության ծրագրերը։
Դրամատիկ «Իմ քայլը» և քաղաքական ցունամին
Վարչապետի պաշտոնի թեկնածուն նշեց, որ Ուղիղ մեկ ամիս առաջ Գյումրիից մեկնարկած «Իմ քայլը» շարժումը դրամատիկ կերպով փոխեց Հայաստանի քաղաքական լանդշաֆտը, քանի որ, սկսվելով տասնյակ համախոհների ելույթներից, վերաճել է երկրի պատմության ամենազանգվածային շարժման։
«Առանց բացառության բոլոր քաղաքներում և գյուղերում անցկացվել են բողոքի մեծաթիվ ակցիաներ, որոնց հիմնական նպատակը Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետում առաջադրելը կանխելն ու իշխանափոխության հասնելն էր»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Սարգսյանի հաստատումը վարչապետի պաշտոնում էլ ավելի սրեց երկրի իրավիճակը և ակցիաներն ավելի մասշտաբային դարձրեց, այդ թվում` սփյուռքում, իսկ «պատգամավորների ձերբակալության ոչ խելամիտ գործողությունները պայթյուն են առաջացրել հասարակությունում, ինչի հետևանքով Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ»։
Փաշինյանի խոսքով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը դրանով իսկ փորձեց հնարավորություն գտնել պահպանելու իշխանությունը, ներկայացնել նոր թեկնածուին և նրան փոխանցել իշխանությունը, համարելով, որ ժողովուրդը կբավարարվի միայն հրաժարականով։
Բողոքի շարժման առաջնորդը նշեց, որ Կարեն Կարապետյանի իշխանության փոխանցման փորձերը էլ ավելի սրեցին իրադրությունը, և մարդիկ սկսեցին դեմ հանդես գալ ողջ ՀՀԿ–ին` առաջադրելով միասնական ժողովրդական թեկնածուի և պահանջելով նրան ընտրել որպես վարչապետ առանց նախապայմանների։
«Մեր ակցիան ուղղված էր ոչ թե մի անձի դեմ, մենք չենք պայքարում և չենք պայքարելու առանձին անձանց դեմ, մենք պայքարում ենք համակարգի դեմ, որը նա (Սերժ Սարգսյանը` խմբ.) մարմնավորել է, և մտադիր ենք արմատախիլ անել կոռուպցիոն համակարգը»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով, ՀՀԿ–ն պետք է սթափ գնահատի իրավիճակը, լսի ժողովրդի ձայնը և օգնի դե յուրե արձանագրելու ազգային շարժման վերածնունդը։
Սակայն, ինչպես նշեց Փաշինյանը, հանրապետականները հայտնել են, որ առայժմ որոշում չեն ընդունել միասնական թեկնածուի օգտին քվեարկելու վերաբերյալ, թեև դա միակ ուղին է ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու համար։
«Մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները Սերժի և ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռացման համար, բայց դատելով իրենց պահվածքից, նրանք չեն ուզում հրաժարվել։ Եվ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ անձամբ ճնշում են գործադրում պատգամավորների վրա` պահանջելով չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին։ Նրանք մշակել են սպառնալիքների, ֆիզիկական և հոգեբանական ճնշման և կոմպրոմատի նոր ծրագիր»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ գործող իշխանությունները մինչ օրս չեն գիտակցում երկրի իրական իրավիճակը, ընդգծելով, որ ժողովրդական շարժման հանդուրժողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
«Դա կարող է քաղաքական ցունամիի առիթ դառնալ»,– ասաց Փաշինյանը, կոչ անելով մարդկանց դուրս գալ հրապարակներ և փողոցներ և պաշտպանել իրենց ձայնի իրավունքը, վճռականություն դրսևորել և հասնել սեփական կամարտահայտմանը։
«Ազատագրման ժամն է եկել: Մենք երկար քննարկումներ ենք անցկացրել պատգամավորների հետ ու եղել ենք բարիկադների հակառակ կողմերում, սակայն այսօր որոշվում է ոչ թե անձի հարց, այլ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի վերածննդի և ապագայի հարցը։ Ձեզնից պահանջվում է անել մի գործողություն՝ կողմ քվեարկել Հայաստանի ժողովրդի թեկնածուին ու քանդել այն պատնեշը, որը գոյություն ունի ձեր ու ժողովրդի միջև... արեք ձեր քայլը, և դրանով ծառայություն մատուցած կլինեք ձեր ժողովրդին՝ օգնելով դուրս գալ վերջին տարիների խորը ճգնաժամից»,- ասաց Փաշինյանը:
Արտաքին քաղաքականության կայունությունը
Խոսելով արտաքին քաղաքականության օրակարգի մասին` Փաշինյանը նշել է, որ ինչքան էլ դա զարմացնում է շատերին, սակայն նոր կառավարությունը մտադրություն չունի լուրջ քաղաքական փոփոխություններ իրականացնել։
«Եթե ես ընտրվեմ վարչապետ, Հայաստանը կմնա ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ: Այդ դիրքորոշումը բխում է ոչ թե մեկ անձի, այլ համազգային շարժման տրամաբանությունից», - ասաց նա:
Ըստ նրա, ժողովուրդը եկել է իշխանության, և ժողովուրդը , պահանջելով բազմաթիվ փոփոխություններ երկրի ներքին քաղաքականությունում, սոցիալական ապահովման ու այլ հարցերում, չի պահանջում փոփոխություններ արտաքին քաղաքանությունում, և իշխանությունները պարտադիր են հաշվի նստել ժողովուրդի կարծիքի հետ:
«Մենք համարել ենք և շարունակում ենք համարել Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկեր, և մեր շարժումը սպառնալիք չի ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների համար», - նշեց Փաշինյանը:
Միաժամանակ նա նշեց, որ մեծ կարևորություն է տալիս Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը` նշելով, որ տեսնում է նրանց հետ կապերի հետագա խորացման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ:
Մենք կանենք հնարավորինը Հայաստանի համար վիզաների ռեժիմի ազատականացման համար ու նախատեսում ենք արդեն մոտ ապագայում բանակցություններ սկսել այս ուղղությամբ: ԵՄ-ի հետ պայմանագրի արագ վավերացումը ելնում է հենց մեր շահերից», - ասաց Փաշինյանը:
Ըստ նրա, նոր ազդակի կարիք ունեն նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որի հետ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում:
Վարչապետի թեկնածուն նշեց նաև, որ նախատեսում է խորացնել հարաբերությունները Չինաստանի հետ, ու այս ուղղությունը շատ կարևոր է համարում:
Նա նաև նշեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի անցկացման կարևորությունը` նշելով, որ այն պետք է անցկացվի բարձր մակարդակում:
Ղարաբաղը ու Ցեղասպանության ճանաչումը` առաջնահերթությունների շարքում
Վարչապետի թեկնածուն նշեց նաև, որ Հայաստանը հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, քանի որ միայն այս ճանապարհով կարելի է խուսափել նման ոճրագործության կրկնությունից: Նա նշեց, որ Հայաստանը կշարունակի հավատարիմ մնալ այս շարժմանը:
Ղարաբաղյան հարցում Փաշինյանը կոչ արեց հրաժարվել կարծատիպերից ու կարևորություն տալ Ղարաբաղի բնակչության իրավունքի անկախ որոշումների կայացման ու սեփական ճակատագրի որոշման:
«Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով, և նրա հիմքում պետք է լինի ժողովուրդի ինքնաորոշման ու հավասարության իրավունքը: Անհրաժեշտ է նոր խթան հաղորդել Ղարաբաղի ճանաչմանը, ինչը պետք է կարևոր ուղղություն դառնա սփյուռքի գործունեության մեջ», - ասաց Փաշինյանը:
Տնտեսական հավասարությունն ու մենաշնորհների բացակայությունը
Ինչպես նշեց Փաշինյանը, տնտեսության հիմքում պետք է լինի գիտելիքն ու զարգացումը, իսկ առաջնահերտությունների` տնտեսության դիվերսիֆիկացում: Ուշադրություն կդարձվի բոլոր ոլորտներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել ներքին ու արտաքին ցնցումներից:
«Երաշխավորում եմ, որ չեն լինի տնտեսական մենաշնորհներ, չի լինի որևէ բան ներկրելու արգելք, սակայն մենք դա անելու ենք ոչ թե ճնշման կամ հալածանքի միջոցով, այլ հանելով գոյություն ունեցող խոչընդոտներն ու բացառելով տնտեսական մրցակցության ոլորտում գերիշխող դիրքերը», - ասաց նա:
Նա նաև բացառեց կառավարության լծակների օգտագործման հնարավորությունը բիզնեսի զարգացման համար, պետական պաշտոնյաների հայտարարագրերը խոստացավ փոխել այնպես, որ բոլորն իմանան, թե ինչ ունեն պաշտոնյաներն ու ինչպես է նրանց ունեցվածքը փոխվում կառավարման ընթացքում։ «Բնական է, որ անօրինական հարստացումը պետք է ունենա համապատասխան հետևանքներ», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, աշխատանքում, ուսման կամ այլ հարցերում ևս պետք է լինի հավասարություն, իսկ քաղաքացիները չպետք է իրենց զգան թույլ կապերի, «մեջքի» բացակայության պատճառով։
««Մեջք» պետք է դառնա Սահմանադրությունը, օրենքն ու իրավունքը։ Բոլոր մարդիկ կլինեն հավասար օրենքի առաջ, և դա, առաջին հերթին, կվերաբերի վարչապետի ընտանիքին, նրա հարազատներին ու ընկերներին», – ասաց Փաշինյանը։
Վարչապետի թեկնածուն նաև ուշադրություն դարձրեց գյուղերում ստեղծված բարդ իրավիճակին, որտեղ ֆերմերները ստիպված են վերցնել բազմաթիվ վարկեր և բախվել դրանք վճարելու խնդիրների հետ։
«Գյուղերում մարդիկ տառապում են վարկային ծանր բեռից, ինչը բարդ իրավիճակ է ստեղծում երկրում։ Հարկավոր է լուծել տոկոսադրույքների, տուգանքներ և տույժերի խնդիրը, բայց այնպես, որ դրանից չտուժեն վարկային կազմակերպություններն ու բանկերը, ընդ որում դա պետք է անել առանց ցնցումների, բանակցությունների միջոցով», – ասաց Փաշինյանը։
Սփյուռքն ու հայրենադարձությունը
Սփյուռքի համատեքստում Փաշինյանն առաջարկում է չսպասել նյութական աջակցության, այլ մաքսիմալ օգտագործել մարդկային ու ինտելեկտուալ ներուժը պետականաշինութան գործում։
«Հայաստանում և Սփյուռքում համազգային շարժումը կենտրոնացած է այնպիսի էներգիա, որը թույլ կտա ոչ միայն դադարեցնել միգրացիան, այլև սկսել հայրենադարձության գործընթաց։ Այսօր Սփյուռքի շատ գործարարներ սպասում են իրավիճակի հանգուցալուծման, և ժողովրդի վարչապետի ընտրության դեպքում միլիարդավոր դոլարներ կհոսեն դեպի Հայաստան, կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր, միգրանտները կվերադառնան, ինչը թույլ կտա ոչ միայն բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, այլև պայմաններ կստեղծի ղարաբաղյան հարցի հայամետ լուծման համար», – ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ հայրենադարձությունն ու մարդկային ռեսուրսների և ներդրումների առկայությունը ևս թույլ կտան բարձրացնել և թռիչքաձև զարգացնել ռազմական արդյունաբերությունը, ավելացնել հայկական բանակի մարտունակությունը, հաղթահարել աղքատությունը։
«Թավշյա» հեղափոխություն և արդար ընտրություններ
Ինչպես նշեց վարչապետի թեկնածուն, «թավշյա» ժողովրդական հեղափոխությունը դարձավ լուրջ ազդակ ներկայացված հիմնական նպատակների իրականացման համար, ժողովուրդն իրեն տեր զգաց և արդյունքում «չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, այլ կքշտի թևքերն ու կանի հնարավոր ամեն ինչ իր երկրի համար»։
Նա վստահություն հայտնեց, որ խնդիրները խորացան ընտրությունների կեղծման հետևանքով և կառավարության ամենագլխավոր առաքելությունը համարեց արդար, թափանցիկ ընտրական գործընթացի վերականգնումն ու անցկացումը։
«Հարկավոր է ներկայացնել հստակ երաշխիքներ, բացառել կրկնակի քվեարկությունների հնարավորությունը, ստեղծել մատնահետքերի միասնական բազա և մաքրել ընտրացուցակները, բացառել կաշառք բաժանելու հնարավորությունը», – ասաց Փաշինյանը։
Նա նաև առաջարկեց ստեղծել պրոֆեսիոնալ իրավապահ մարմին, որը կքննի ընտրական կեղծիքները։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ ընթացիկ քաղաքական գործընթացը պետք է ավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով` որպես երկրում ժողովրդի իշխանության հաստատման անշրջելի և եզրափակիչ փուլ։
«Հայաստանը վերածնունդ է ապրում, ազգային զարթոնք, և դա անշրջելի գործընթաց է, և հարցն այն չէ, թե ով կընտրվի վարչապետ, այլ այն է, թե ով կկիսի սեփական ժողովրդի երջանկությունը։ Վիճակը գցված է, ժողովուրդը հաղթել է, և դա պետք է հաստատի քվեարկությունը», – հայտարարեց Փաշինյանը։–0–

Загружается новость ...
"Право"

Загружается новость ... "Лево"